Բաժին. Պաշտոնական

Վարչապետն ընդունել է զոհված զինվորների ծնողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 12-ին կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:

Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:

Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը:

Share