Բաժին. Պաշտոնական

Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրից տեղեկացնում են, որ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն Աղվան հովսեձյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ. Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»:

Share