Բաժին. Պաշտոնական

2015թ.-ի սկզբից նոտարական գրասենյակները կկարողանան իրականացնել պետռեգիստրի գործառույթները

ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները: «Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը»,- ասել է Արսեն
Մկրտչյանը:

Դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները:

Մինչև այս տարվա վերջ ՀՀ-ում գործող բոլոր նոտարները կմասնակցեն Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող տվյալ դասընթացներին:

Share