Բաժին. Պաշտոնական

Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին` ուղղված տնտեսության և զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը: Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար:

Share