Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը 2015թ. կրթության, սոցալական պաշտպանության և առողջապահության ոլորտում կծախսի 596.5 մլրդ դրամ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում խոսել է պետական բյուջեի նախագծի մասին: Վարչապետը նշել է, որ այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով: 

Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսի չափով: Նմանապես, 2015 թվականին ևս Կառավարությունը շարունակելու է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվել է շուրջ 45.5 մլրդ դրամ:

Share