Բաժին. Պաշտոնական

Վլադիմիր Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ անվանի պետական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-14:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Share