Բաժին. Պաշտոնական

ՀովիկԱբրահմայանն ընդունել է Մարկ Դեյին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում Microsoft-ի հետ:

ՀՀ վարչապետը նշել է, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ կան համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է Հայաստանում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը և սկսնակ ընկերությունների ձևավորումը: Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ համատեղ կարևոր նախաձեռնություններից է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է Microsoft-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: Մարկ Դեյը նշել է, որ Հայաստանի հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի և բազմաթիվ երկրներ հետաքրքրված են Հայաստանի անցած ուղով:Մարկ Դեյն ընդգծել է, որ Microsoft-ը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ և շեշտել Հայաստանի հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում: 

Share