Բաժին. Պաշտոնական

ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ

Նոյեմբերի 11-ին «CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մարիո Մացցոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Մարիո Մացցոլան եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի: Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

Share