Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը  Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար: 

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը: 

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: 

Share