Բաժին. Պաշտոնական

ԱՊՀ պետությունների միջև նոր արձանագրություն է ստորագրվել

2014թ. նոյեմբերի 20-ին Բրեստում ԱՊՀ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) և Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) միջև ստորագրվել է արձանագրություն: ՀՀՄՂՀԽ կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀՄՂՀԽ նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը, իսկ ՍԶՀԽ կողմից` ՍԶՀԽ նախագահ, ՌԴ Սահմանային ծառայության ղեկավար-Դաշնային Անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Կուլիշովը:

Արձանագրությամբ նախատեսվում է համագործակցության հետևյալ ուղղությունները. աջակցություն՝ ԱՊՀ մասնակից պետություններում ՀՀՄՂՀԽ և ՍԶՀԽ ներկայացուցիչների հետ աշխատանքային կապերի ստեղծման, ինչպես նաև անհատույց հիմքերով տեղեկատվության, միջազգային իրավապահ գործունեության փորձի և վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակմանը, համատեղ մասնակցություն՝ հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, սեմինարներին, կոնֆերանսներին, ցուցահանդեսներին, ՀՀՄՂՀԽ և ՍԶՀԽ կարգերին համապատասխանող` փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ նախագծերին, տեղեկատվության փոխանակման բարելավմանը և ժամանակակից նյութա-տեխնիկական միջոցներով ապահովմանը նվիրված միջազգային ծրագրերին, ինչպես նաև իրականացնել ԱՊՀ երկրների հարկային (ֆինանսական) հետաքննության և սահմանապահ մարմինների անձնակազմի ուսուցում: 

Share