Բաժին. Պաշտոնական

Արթուր Ջավադյանը կմասնակցի Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև ԿԲ նախագահի հանդիպումը և բանակցությունները Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ, որի արդյունքում ստորագրվելու է 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ուղղված գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ զարգացմանը:

Share