Բաժին. Պաշտոնական

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կսկսի իր գործունեությունը

Այսօր կայացած նիստին ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: 

Share