Բաժին. Պաշտոնական

Նյու Յորքում արգելվում է թերթաքարային նավթի ու գազի արդյունահանումը

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ պատրաստ է թերթաքարային նավթի ու գազի արդյունահանման նկատմամբ արգելք սահմանել: Այս մասին գրում է The Washington Times-ը` հավելելով, որ դեմոկրատ նահանգապետի կարծիքով` տեղին են բնապահպանների մտահոգություններն այն մասին, թե ոչ ավանդական եղանակով էներգակիրների արդյունահանումը մեծապես վնասում է շրջակա միջավայրին:

Այսպիսով, Նյու Յորքը դարձավ ամերիկյան երկրորդ նահանգը, որտեղ արգելվում է հողի շերտի` հիդրավլիկ եղանակով ճեղքումը (ֆրեքինգ): Ավելի վաղ, ֆրեքինգն արգելող որոշում էր կայացրել նաև Վերմոնթ նահանգը:

Ուշագրավ է, որ միջազգային լրատվամիջոցներում այսօր նյութեր են հրապարակվում այն մասին, որ Ասիան այլևս ԱՄՆ-ից նավթ չի գնում: Հոդվածագիրների կարծիքով` Մերձավոր Արևելքում նկատվում է նավթի ավելցուկ, ուստի «սև ոսկին» ասիական երկրներին վաճառվում է զեղչված գներով, և ասիական երկրների համար, բնականաբար, տնտեսապես այլևս ձեռնտու չէ վառելիքը գնել Միացյալ Նահանգներից: 

Share