Բաժին. Պաշտոնական

2014 թ. 4-րդ եռամսյակում ԱԺ-ն ստացել է 1134 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2014 թ. 4-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել և ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 212 նամակ, փոխնախագահներին` 49 նամակ: ԱԺ նախագահը և փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 553 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 291 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովի աշխատակազմին է հանձնվել 21 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին հանձնվել է 4 նամակ: ԱԺ աշխատակազմի ղեկավարին նույնպես հանձնվել է 4 նամակ:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: 

Share