Բաժին. Պաշտոնական

Ներկայացվել է ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումները

Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հասարակական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքները, ազատությունը և արժանապատվությունը. քրիստոնեական մոտեցում» թեմայով ամենամյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թվականի փետրվարի 9-12-ը Լյուբլյանա (Սլովենիա) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, պատգամավոր Արագած Ախոյանը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 18-22-ը Վիեննա (Ավստրիա) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արտաշես Գեղամյանը և պատվիրակության անդամներ, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Ստեփան Դեմիրճյանը

Share