Բաժին. Պաշտոնական

Սահմանվել է ՀՀ հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման կարգը

«Հայաստանի Հանրապետության տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1488-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածք ներմուծման կարգը:  

Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալներին համապատասխան (2015թ.-11 հատ, 2016թ.-11 հատ):   Երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:  

Լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմումներ կարող են ներկայացվել հետևյալ ժամկետներում`   2015 թվականի համար` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում (ժամկետը մինչև ս/թ փետրվարի 20-ը) 2016 թվականի համար` մինչև 2015 թվականի օրացուցային տարվա նոյեմբերի 30-ը:  

Խնդրում ենք առաջնորդվել ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1488-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և ներկրողների ցանկում ընդգրկվելու լիցենզիա ստանալու համար սահմանված ժամկետում դիմում ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Share