Բաժին. Պաշտոնական

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզ

Գառնիկ Պետրոսյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետների ու խորհրդատուների հետ:    

Հանդիպման ընթացքում քննարկվել ու ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, վեր են հանվել խորհրդատվության ոլորտում առկա թերություններն ու բացթողումները և մատնանշվել դրանց հաղթահարման ուղիները:  

Նախարարի տեղակալն առանձնակի ուշադրություն է հրավիրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով ԳԱՄԿ-երին առաջադրվող պահանջների վրա:  

«Անհրաժեշտ է բարձրացնել գյուղացիական տնտեսությունների տեղեկացվածությունը պետության կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցության ծրագրերի մասին, միջոցներ ձեռնարկել տրամադրվող օգնությունների արդարացի բաշխումն ու հասանելիությունն ապահովելու ուղղությամբ»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գառնիկ Պետրոսյանը:  

Փոխնախարարը հորդորել է Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցներին ակտիվորեն ներգրավվել սերմացուների, պարարտանյութերի, դիզելային վառելանյութերի բաշխման գործընթացներում` պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն նշված գործընթացների վերաբերյալ:

Share