Բաժին. Պաշտոնական

Կառավարությունը որոշել է ավելացնել գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է ավելացնել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը:Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, նշվել է կառավարության նիստի ժամանակ:

Ըստ ներկայացված տեղկատվության՝ ՀՀ 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում:

Կառավարությունում վստահ են, որ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման գործիքներից մեկը գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի ավելացումն է, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը:

Share