Բաժին. Պաշտոնական

Կայացել է ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի մարտի 3-ին ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

Share