Բաժին. Պաշտոնական

Մեկնարկել են մայրաքաղաքով անցնող ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները

Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր գոտիների ձյան հալոցքի, գարնանային տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսք ապահովելն է: Մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ արդյունքում հատկապես ամռան ամիսներին կանխվում է հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի տարածման հավանականությունն ու վարակների տարածումը: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվում են ուժեղ ճնշման ջրաշիթերով: Գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը:

Share