Բաժին. Պաշտոնական

ԱԺ պատգամավորները գործնական այցով կմեկնեն ԱՄՆ

2015 թվականի մարտի 7-16-ը ՀՀ Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Կոնեկտիկուտ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը և ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը: 

Share