Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարությունն առաջարկել է լրամշակել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի և միջազգայնորեն ամրագրված այլ իրավական ակտերի պահանջները, որոնք բացակայում են գործող օրենքից: Փոփոխության են ենթարկվել օրենքի շուրջ 11 հոդվածներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Այնուհետև խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Share