Բաժին. Պաշտոնական

Ազգային Ժողովում քննարկվել է 1951թ. Հաագայի միջազգային համաձայնագիր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ կանոնադրությամբ հիմնվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովը, որի նպատակն է մասնավոր իրավունքի նորմերի զարգացումը, կոդիֆիկացումը, դրանց կատարման հարցում անդամ պետություններին աջակցության ցուցաբերումը, և Հայաստանը, ստանձնելով այդ պարտավորությունները, ստանում է արտոնություններ մասնավոր իրավունքի ոլորտում:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն իրազեկել է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Share