Բաժին. Պաշտոնական

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ

Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել և որոշվել է մարտի 27-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը (իրավիճակը, խնդիրները և զարգացումները)» թեմայով: Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման հրատապ է, և խորհրդարանական լսումների միջոցով հնարավոր կլինի գնահատել ինչպես քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ ներկայացնել համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև առաջիկայում կազմակերպվելիք այցերին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը նշել է, որ մարտի 17-ին հանձնաժողովն աշխատանքային այցով կլինի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ներկայացվել է վերոնշյալ այցերի նպատակահարմարությունն ու օրակարգին վերաբերող տեղեկություն:

Share