Բաժին. Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանն ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: 

Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին չինական խոշորագույն ընկերության մասնակցության հնարավորությունը նշված ծրագրի իրականացման աշխատանքներում:

Share