Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարությունը կապահովի մարդկանց կայուն զբաղվածություն

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում կամբողջացվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները՝ նպատակ ունենալով ըստ նախապես սահմանված առաջնահերթության և առկա հնարավորության ամբողջ երկրում ապահովել գործազուրկների կայուն զբաղվածությունը, այդ թվում՝ ինքնազբաղվածությունը:

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը:

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանի տարածքի հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 7 մլն դրամ: Դրանով իսկ կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հնարավորություն:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որպեսզի ամբողջությամբ կատարվեն ս.թ. պետբյուջեով յոթ մարզպետարաններին հատկացված ավելի քան 1.5 մլրդ դրամով իրականացվելիք մշակութային, մարզական և կրթական օբյեկտների նորոգման ծրագրերը:

Կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում ունեցած համապատասխան տարածքն ու շենք-շինությունները փոխանցվել են համայնքին:

Share