Բաժին. Պաշտոնական

Խաչատուր Սուքիասյանը հնարավոր է նշանակվի ՀՀ փոխվարչապետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ տարածված լուրերի համաձայն «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է էկոնոմիկայի գծով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Այդ իսկ պատճառով նա վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումներ է ունենում գործարարների, պաշտոնյաների և անգամ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Օրաթերթը փորձել է ճշտել վերոնշյալ լուրերի իսկությունը, ինչին ի պատասխան «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է հետևյալը. «Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում և արտերկրում»:

Օրաթերթը նաև հիշեցրել է, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններում Խաչատուր Սուքիասյանը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ինիչ արդյունքում էլ երկրար ժամանակ ընդհատակում մնաց և զրկվեց պատգամավորական մանդատից:

Share