Բաժին. Պաշտոնական

Կայացել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի և նոր տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին այսուհետ կփոխարինի Վահան Բաբայանը: 

Share