Բաժին. Պաշտոնական

Բաց դաս Ազգային ժողովում

Ապրիլի 7-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Լեռնագոգ և Գետաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է բոլոր կանանց ու աղջիկներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ապա պատասխանել դպրոցականների հարցերին: Նրանք հիմնականում հետաքրքրվել են Հայաստան-Արցախ հարաբերություններով, երկու երկրների խորհրդարանների համագործակցությամբ և կրթական բարեփոխումներով:

ԱԺ փոխնախագահն աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ և լինել լավ մասնագետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ցեղասպանությունը հայերի համար պետք է լինի ոչ թե արտասվելու, այլ ապրելու, արարելու և ստեղծագործելու նոր սկիզբ:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: 

Share