Բաժին. Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Կանադայի հայազգի դատավորին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: 

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը և այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է եղել նաև կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն և մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին: 

Share