Բաժին. Պաշտոնական

Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Ողջունելով ԵԽԽՎ նախագահին` Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները, գործունեության ոլորտները, օրինագծերի ստեղծման, մշակման և ընդունման գործընթացը: Նա կարևորագույն ձեռքբերում է համարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: Տիկին Վարդանյանը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և օրենսդրական աշխատանքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր:

Share