Բաժին. Պաշտոնական

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև լրագրող, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գնահատող Սիլվիա Շթոբեռը:

Հիմադրամի տնօրեն Ջանան Աթիլգանը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը և դրանցում առաջարկել խորհրդարանականների մասնակցությունը և աջակցությունը:

Սիլվիա Շթոբեռը՝ որպես լրագրող, հետաքրքրվել է տարածաշրջանային իրավիճակով, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունից և դերակատարությունից և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ու դրանց արձագանքներից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Գերմանիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Share