Բաժին. Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:

Հանդիպմանը անդրադարձ եղավ մարտի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Չինաստան, որտեղ քննարկված մի շարք հարցերի թվում էին նաև հայ-չինական հնարավոր համագործակցությունը Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերում:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ չինական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ընդգրկվելու համար: Հայկական կողմն ակտիվ աշխատում է չինական ընկերությունների հետ՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչը Չինաստանի համար կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում:

Share