Բաժին. Պաշտոնական

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի, ինչպես նաև Երևանի և ԼՂՀ յոթ շրջանների միջև համագործակցության շրջանակում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 15-16-ը այցելել էր ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Կողմերն անդրադարձել են 2014 թվականին Քաշաթաղի շրջանի հետ ստորագրված հուշագրի կետերին և նախանշել անելիքները: Այնուհետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն ու Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը համագործակցության հուշագիր են ստորագրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքապետարանի միջև: Ըստ այդմ տարբեր ոլորտներում նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման, մշակութային, կրթական, երիտասարդական և այլ ծրագրեր:

Պատվիրակության անդամներն այցելել են Բերձորի`Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոց, որին նվիրաբերել են գեղարվեստական գրականություն, դիդակտիկ պարագաներ, համակարգիչ ու նստարաններ: Անհրաժեշտ պարագաների տեսքով նվերներ են փոխանցվել նաև Բերձորի մանկապարտեզին: Երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Բերձորի հերոսների հուշարձանին: Վահան Զատիկյանի անվան պուրակում էլ տեղադրվել են Երևան-Քաշաթաղ գրառմամբ նստարաններ:

Share