Բաժին. Պաշտոնական

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակության հետ ԼՂՀ մեկնած զինծառայողների ծնողները հանդիպել են զավակների հետ

Ավանդույթի համաձայն` մայրաքաղաքի վարչական շրջանների` ԼՂՀ շրջաններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում կազմակերպվում են նաև այցելություններ ԼՂՀ ՊԲ զորամասեր, ուր պատվիրակության կազմում ԼՂՀ մեկնած զինծառայողների ծնողները հանդիպում են տվյալ վարչական շրջանից զորակոչված իրենց զավակների հետ: Այս անգամ ևս Երևանից մեկնած ծնողների և զինծառայողների հանդիպումը նշանավորվել է տոնական միջոցառմամբ: Ջերմ ու ինքնաբուխ հանդիպման ընթացքում զորամասին են փոխանցվել նաև Մալաթիա-Սեբաստիայի դպրոցականների պատրաստած նամակները, նվերներն ու ջերմ ողջույնները, զորամասին նվիրաբերվել է նաև ժամանակակից տպիչ սարքավորում: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Աղդամ քաղաքին հարակից հայ-ադրբեջանական սահմանի դիրքեր և հանդիպել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:

Share