Բաժին. Պաշտոնական

Վարչապետը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տաբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ խորացումը:

Share