Բաժին. Պաշտոնական

Նաիրիտցիների պարտքը կմարվի արաջին մեկ-երկու օրվա ընթացքում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա:

Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը:

Share