Բաժին. Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարար

ՀՀ Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել էր Արփինե Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու հարցը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտնել է, որ նախագահ Սարգսյանը խոհրդակել է գործադիր մարմնի հետ և իր որոշումը կկայացնի: Հավելենք, որ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ պագամավոր է, նա ներկայացնում է ՀՀԿ խմբակցությունը:

Share