Բաժին. Պաշտոնական

Վերականգնվող էներգետիկայի բնագավառում հետաքրքրություններն ակտիվանում են

Նոյեմբերի 9-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Աբդուլ Ջաբբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), նույն ընկերության համասեփականատեր Ալեքսեյ Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Իվո Գեորգիևին (Բուլղարիա):

Ողջույնի խոսքերի փոխանակումից հետո հյուրերը շնորհակալություն հայտնեցին  ընդունելության համար՝ ներկայացնելով  իրենց գործունեությունը Բուլղարիայում, Ռումինիայում և այլ երկրներում: Նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցել վերականգնվող էներգետիկայի բնագավառում,  ներդրումներ կատարել արևային, հողմային և հիդրոէներգետիկայի ոլորտներում:

Նախարարը շնորհակալություն հայտնելով  այցի համար՝ նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել վերականգնվող էներգետիկան:

Հյուրերի խնդրանքով Երվանդ Զախարյանը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա իրավիճակը, նախատեսվող ծրագրերը՝  պատրաստակամություն հայտնելով համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Share