Բաժին. Պաշտոնական

Վարչապետը ծաղիկներ է դրել 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին

1988 թ. ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք:

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:

Share