Բաժին. Պաշտոնական

Տիգրան Սարգսյանն այսօրվանից գլխավորում է ԵԱՏՄ հանձնաժողովը

ԵԱՏՄ հանձնաժողովից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից հանձնաժողովն աշխատում է նոր կազմով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանն այս պաշտոնում նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրմամբ և ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ։

ԵԱՏՄ հանձնաժողովի նորացված կազմը բաղկացած է 10 նախարարից։  ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ ներքին շուկաների, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար: Այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ներկայացուցիչ Կարինե Մինասյանը:

Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորելու է 4 տարի ժամկետով:

Share