Բաժին. Պաշտոնական

Վճարի դիմաց կադաստրի կողմից մարդկանց տեղեկություններ տրամադրելը հակասահմանադրական է

ՀՀ սահմանադրական դատարանն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա փետրվարի 23-ին քննության է առել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահ­մանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հա­կասող, այնքա­նով, որ տարբե­րակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվու­թյունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղե­կատվության ազատու­թյան` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:

2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշ­տու­թյունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հան­րապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորց­նելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորու­թյուն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հան­րապե տության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենք­ների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին` հաշվի առնելով իրավունքների սահմա­նա­փակման առնչությամբ 2015թ. սահմանադրական փոփոխություններով ամրագր­ված նոր հստակեցումները։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկ­րորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրա­պարակման պահից։

Share