Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը 3 նոր նախարար է նշանակել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Դավիթ Լոքյանը։ Մեկ այլ հրամանագրի համաձայն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնել է Արծվիկ Մինասյանը, իսկ Գիտության և Կրթության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀԿ և ՀՅԴ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում էլ ՀՅԴ ներկայացուցիչները կգլխավորեն վերոնշյալ 3 նախարարությունը։

Share