Բաժին. Պաշտոնական

Արծվիկ Մինասյանին ԱԺ-ում կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Արծվիկ Մինասյանին կփոխարինի կուսակցության համամասնական ց ուցակի հաջորդ թեկնածուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն Կարեն Շահմուրադյանն է: Արմեն Ռուստամյանը նշեց, որ նա անկուսակցական է:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Share