Բաժին. Պաշտոնական

Եվրամիությունը հնարավոր է Սիրիայից Հայաստան գաղթած փախստականներին օգնություն տրամադրի

Եվրամիությունը դիտարկում է Սիրիայից Հայաստան գաղթած փախստականներին օժանդակելու համար Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել ենք նաև Սիրիայի Հայաստան գաղթած փախստականների հարցը: Եվրամիությունը քննարկում է Հայաստանին այդ հարցում օգնություն տրամադրելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մոգերինին:

Նա հավելեց, որ այդ օգնությունը կարող է տրամադրվել Եվրամիության թրասթային հիմնադրամների  միջոցով, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի հաղթահարմանը:

Share