Բաժին. Պաշտոնական

Հարավարևելյան ուղղությամբ թշնամին ևս 2 տանկ է կորցրել․ խոցված տանկերի ընդհանուր թիվը հասել է 20-ի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդում է Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր կորուստների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում»:

Share