Բաժին. Պաշտոնական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 04/04/16

Ապրիլի 04-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52034178 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 520 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 205 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 315 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 347 025 389 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.2317 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.3000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Share