Բաժին. Պաշտոնական

Ազերիները սկսել են «Սմերչ» կայանքներ կիրառել. մեր բանակը շարքից հանել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազ արկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է: Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ՊԲ հաղոդրագրության մեջ:

Share