Բաժին. Պաշտոնական

Վարդենիս – Մարտակերտ ռազմավարական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրի որոշմամբ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 2016թ. առաջին կիսամյակում կհատկացվի 1 մլրդ դրամ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է, որի հիմնանորոգումը այս տարի որոշել ենք ավարտել: Դա Նախագահի հանձնարարականն է»:

Share