Բաժին. Պաշտոնական

Հայաստան մատակարարվող գազի սակագինը 165 դոլարից կնվազի մինչև 150 դոլար

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:

«Քննարկեցինք Հայաստանի Հանրա­պետու­­թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորա­գրմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Մեդվեդևը նշեց, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:

Նշենք, որ մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար:

Share